Ողջույն, ես Գրիգոր Թամազյանն եմ։ Բլոգավարությամբ զբաղվում եմ դեռևս 2011 թվականից, այն ժամանակ, երբ բլոգերը նոր-նոր սկսում էին դառնալ հանրային քննարկումների կարևոր հարթակ։ Այս տարիների ընթացքում անցել եմ կյանքի տարբեր փուլերով ու փորձել դրանք վերապրել գրի միջոցով։
2012-2013 թթ․ աշխատել եմ Բլոգնյուզ կայքում՝ որպես քաղաքական հոդվածների խմբագիր։ Այդ շրջանում լուսաբանել եմ Հայաստանի ամենախնդրահարույց ու վիճահարույց գործընթացները՝ Սերժ Սարգսյանի վերընտրությունը, կոռուպցիոն համակարգի խորացումը, ընտրությունների ընթացքում կաշառքի մասսայական բաշխումը, Երևանի քաղաքային ընտրությունները։
Հետագայում ուսումը շարունակել եմ Անգլիայում, ապա ակտիվորեն ներգրավվել Հայաստանի հասարակական ու քաղաքական պայքարների մեջ, մասնակցել նաև 2018 թ․ հեղափոխությանը։
2018-2020 թթ․ սովորել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկա Վրաստանում՝ Georgian Institute of Public Affairs-ում (GIPA), որտեղ ապրել եմ Թբիլիսիում և ձեռք բերել կարևոր փորձառություն միջազգային միջավայրում։
2019 թվականին աշխատել եմ OC Media(Թբիլիսիում գործող անգլալեզու մեդիա) առցանց մեդիա հարթակում՝ որպես Head of Communications։
2020 թվականից վերադարձել եմ Հայաստան և ներկայումս աշխատում եմ «Միասին հանուն առաջընթացի» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ում։ Բացի այդ՝ շարունակում եմ գրել վերլուծական ու հրապարակախոսական հոդվածներ տարբեր տեղական կայքերի համար։
Իմ բլոգը ազատ հարթակ է՝ պատմելու Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական կյանքի մասին, արտահայտելու մտահոգություններ ժողովրդավարության, ազատությունների ու հասարակական պայքարի վերաբերյալ։
Իմ համոզմամբ՝ ինչպես ասում է The Washington Post-ը․ «Դեմոկրատիան մահանում է խավարում»։
Կարող ես ինձ հետեւել Ֆեյսբուքում սեղմելով այստեղ նաև կարդալ իմ հին կայքը այստեղ