Անգլերենում գոյություն ունի մի հայտնի իդիոմ․ «to eat someone for lunch» – բառացիորեն «մեկին ուտել ճաշին», ինչը նշանակում է ամբողջությամբ տիրել, ջախջախել կամ հաղթել որևէ մեկին առանց լուրջ դիմադրության։ Ցավոք, այս արտահայտությունը չափազանց հստակ նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հարաբերություններում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ իրական իշխանություն է պահում ձեռքում։ Նա կոփվել է միջազգային քաղաքականության ամենադաժան խաղերի մեջ, բանակցել է աշխարհի խոշոր ուժերի հետ և խորապես հասկացել է ինչպես ուժի, այնպես էլ ժամանակի տրամաբանությունը։ Ալիևը գիտի, թե ինչ է նշանակում ռազմավարություն, համբերություն և կոշտ հաշվարկ։
Իսկ ահա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես այսօր նույնիսկ իր նախկին կողմնակիցներն են խոստովանում, քաղաքականության մեջ մնացել է անփորձ, անգրագետ և մակերեսային populist։ Նրա ելույթները ավելի շատ հիշեցնում են ամբոխահաճոյական շոու, քան պետական ղեկավարի պատասխանատու խոսք։ Իրականում, Փաշինյանը դարձել է հասարակ ծաղրածու, որը միայն խոստումներ է տալիս, բայց իրական արդյունք ցույց տալու կարողություն չունի։
Այս ֆոնին, երբ երկուսն էլ հայտնվում են միջազգային բանակցությունների սեղանի շուրջ, պատկերը ողբերգական է։ Ալիևը, իր փորձով և դաժան տրամաբանությամբ, քայլ առ քայլ առաջ է շարժվում։ Փաշինյանը՝ շփոթված, անպատրաստ և անընդհատ պարտվող։
Այստեղ է, որ անգլիական իդիոմը դառնում է դառը իրականություն․ Ալիևը Փաշինյանին կուտի նախաճաշին։ Իսկ դրա գինը վճարում է ոչ թե նա, այլ ողջ Հայաստանը։