սարիկ

Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում վերակենդանացնում է հին մեթոդները

Քաղաքացիական պայմանագիրն այսօր Գյումրիում կրկին դիմում է այն հին ու բարի մեթոդներին, որոնցով տարիներ շարունակ ձևավորվել է կեղծ իշխանություն։ Սարիկ Մինասյանի աջակցությունը ապահովելու համար գործի են դրվում ոչ թե գաղափարներ կամ ծրագրեր, այլ՝ թաղային հեղինակություններ, ճնշումներ ու վարչական լծակներ։ Ոստիկանության միջոցով փորձ է արվում սարսափի մթնոլորտ ստեղծել, իսկ ընտրությունների օրերին՝ այլ համայնքներից մարդկանց «տեղափոխել» Գյումրի, որպեսզի ցուցադրվի մոլորեցնող պատկեր, թե իբր քաղաքը քվեարկում է Քաղաքացիական պայմանագիրի թեկնածուի օգտին։

Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ մանիպուլյացիա։ Գյումրին արժանի է ազատ ընտրության, ոչ թե հերթական բեմականացման, որտեղ քաղաքացիների կամքը փոխարինվում է վարչական ռեսուրսներով ու փողոցային ճնշումներով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել մարզի տարբեր համայնքներից։ Մարզային իշխանական շրջանակները բառիս բուն իմաստով տեռոր են սկսել։
Այսօր Գյումրիում կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար համայնքային, մարզային իշխանության ներկայացուցիչները երեկվանից հորդորում են իրենց աշխատակիցներին անպայման ներկա գտնվել Թատերական հրապարակում՝ լսելու «Մեր Սարիկին»։
Մի քաղաքական խմբակի անդամներ, ովքեր տարիների ընթացքում դատապարտում էին վարչական ռեսուրսի կիրառումը, այսօր ավելի ցինիկ ձևով են այն կիրառում։
Գյումրիում սեփական վերարտադրությունն ապահովելու համար հայրենադավ խմբակը փորձելու է այսօր լավագույնս ներկայանա հանրահավաքին՝ ցույց տալու համար, որ «Սարի պես՝ Գյումրու թիկունքին» են»։

Այս հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ իշխանությունը՝ իր իսկ խոստացած ժողովրդավարական սկզբունքներին հակառակ, վերածվում է նույն այն համակարգի, որի դեմ տարիներ շարունակ պայքարելու մասին էր խոսում։

Գյումրին միշտ եղել է քաղաքացիական արժանապատվության խորհրդանիշ։ Եվ այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ գյումրեցիները չտրվեն վախի ու ճնշման մթնոլորտին, այլ պաշտպանեն իրենց քաղաքացիական կամքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *