Հունվարի 8-ին Գյումրին դարձավ Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքը ցնցող իրադարձության կենտրոն։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնությամբ քաղաքացիները դուրս եկան փողոց՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացումը և ռուսական խաղաղապահների կողմից իրենց ստանձնած պարտականությունների կատարումը։ Այս անգամ բողոքի թիրախը ոչ թե հեռավոր իշխանական կառույցներն էին, այլ հենց քաղաքի սրտում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան։ Բողոքի մասնակիցները հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի…



